Ինչպես է Արման Բաբաջանյանը դարձել ԱՄՆ գործակալ. «Արմինսայդեր»

«Arminsider» թելեգրամյան ալիքը գրում է. «Սեփական մոր դեմ ցուցմունք տված, կեղծ փաստաթղթերի հիման վրա զինվորական ծառայությունից խուսափած Արման Բաբաջանյանը, պարզվում է, ԱՄՆ-ում բնակվելու տարիներին կեղծ փաստաթղթերի բիզնես է ունեցել: ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ այս գործում Արման Բաբաջանյանին օգնել է նաև իր նախկին ընկեր Արա Գաբրիելյանը, ով 2018 թվականի իշխանափոխությունից հետո կարճ ժամանակով ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց: Բաբաջանյանը կեղծ փաստաթղթեր է ապահովել Հայաստանից մեկնած հայերի համար, որոնց օգնությամբ նրանք ԱՄՆ-ում ներկայացել են որպես քաղհալածյալ և կեցության իրավունք են ստացել:

Բաբաջանյանի՝ նման ծառայությունները արժեցել են նվազագույնը 10 հազար ԱՄՆ դոլար: Որոշ ժամանակ անց ԱՄՆ Անվտանգության Դաշնային Բյուրոն ընկել է Բաբաջանյանի հետքի վրա: ԱԴԲ-ի ձեռքի տակ եղած փաստերը բավական են եղել, որպեսզի Արման Բաբաջանյանը երկար տարիներով հայտնվեր ԱՄՆ բանտերում, բայց այդ երկրի իշխանությունները որոշում են այլ նպատակով օգտագործել նրան:

Արման Բաբաջանյանը ազատության մեջ մնալու դիմաց համաձայնում է վերադառնալ Հայաստան և այստեղից տեղեկություններ փոխանցել ԱՄՆ հատուկ ծառայություններին՝ երկրի ներքաղաքական վիճակի մասին: Բաբաջանյանը համաձայնել է նաև այլ առաջադրանքներ իրականացնել, որի շնորհիվ շահել է ԱՄՆ հատուկ ծառայությունների վստահությունը և մեծ ֆինանսավորում ստանալով՝ քաղաքական և լրատվական գործունեություն սկսել ծավալել Հայաստանում, որպեսզի առավել լայն կապեր ձեռ բերի և առավել մեծ ծավալի տեղեկություններ փոխանցի ԱՄՆ հատուկ ծառայություններին»։