Կհանդիպենք դատարանում կամ՝ Ես դանդաղ սկսում եմ «սիրել» մեր իրավապահ համակարգը

Արցախի դիրքերի համար նախատեսված գիշերային տեսանելիության սարքերի ինձանից արված խոշոր չափերի գողությունը հավանաբար կհիշեք։ Քննիչը կայացրել էր քրեական գործի քննությունը կասեցնելու մասին որոշումը, ինչի կապակցությամբ բողոք էինք ներկայացրել ՀՀ Գլխավոր Դատախազին` հույս ունենալով որոշման փոփոխություն։ Այսօր ստացվել է պատասխան այն մասին, որ բողոքը մերժվել է, «առարկայազուրկ և անհիմն լինելու» պատճառով։

Դե ինչ, կհանդիպենք դատարանում: Այս գործը պետք է բացահայտվի. ես և փաստաբան

Tigran Ghazaryan

-ը վստահաբար թույլ չենք տալու գործը ինչ-որ փուլում քնի։

Վստահ եմ, հետաքրքիր դատական նիստեր են սպասվում: 

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանի ֆեյսբուքյան էջից