Նիկոլին սատարողներ, վայելե՛ք, ու հրճվեք, որ Զանգեզուրն, ըստ Իլհամի պատմական Ադրբեջանի տարածքներից է

Նիկո՛լ, վերջ տուր թավիշիդ ու պատասխանի Իլհամին

Մինչ Ադրբեջանի բռնապետը իրենով է անում մեր հայրենիքը, Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճանը հանրահավաքի հարթակներից հիստերիկ ելույթներ է ունենում, հաթաթաներ տալիս, իսկ նա ծպտուն չի հանում Իլհամի հակահայ հայտարարություններին, իր հասցեին հնչող ծաղրուծանակին, բայց միևնույն ժամանակ նրան սպասարկողները բարբաջում են հայ-ադրբեջանական հարևանության և Բաքվի կողմից արցախահայությանը 150 դրամով 1 լիտրի դիմաց բենզին վաճառելուց ու թուրքերի հետ “եղբայրության” մասին…

Նիկոլին սատարողներ, վայելե՛ք, ու հրճվեք, որ Զանգեզուրն, ըստ Իլհամի պատմական Ադրբեջանի տարածքներից է…

Այսուհետ դավաճան Նիկոլին սատարող և սպասարկող ներքին թուրքերը, որոնք սիրում են Շուշիի և Արցախի հայկականությունը վիճարկել թուրք-ադրբեջանական պատմագրությանը հղում տալով, Իլհամի այս զառանցանքն էլ նկատի ունենան ու պահանջեն, որ սյունեցիները ևս հեռանան Ադրբեջանի պատմական տարածքներից, քանի որ Նժդեհն է դա բռնակցել և Սյունիքը ևս մերը չէ…

Դե գործի անցեք, նիկոլապաշտներ և դավաճանին սատարող և սպասարկող ժեխ՝ հարցազրույցներ տվեք ու դարձեք ազերիական ԶԼՄ-ներում ամենացիտվող հայի ազգանունով թուրքեր…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից։