Արմեն Սարգսյանը ձեռք է առնում մի ամբողջ շարժում

Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Արմեն Սարգսյանը ձեռք է առնում մի ամբողջ շարժում։ Արդեն որերորդ օրն է չի կողմնորոշվում՝ ԳՇ պետի աշխատանքից ազատելու հրամանագիրը ստորագրի, թե՝ ուղարկի սահմանադրական դատարան։ Ինչպես ասում է շարժման առաջնորդներից մեկը կողմնորոշվելու բան չկա. չ՞է որ մի անգամ առարկություններով հետ է ուղարկել։ Հիմա էլ պոչ է խաղացնում. թե էսքան օր մնաց կամ էսքան ժամ։ Այս մարդը, լինելով արևմտյան որոշ երկրների գործակալ, , չունենալով ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի պաշտոնի համար նախատեսված քաղաքացիության ժամկետը, ապաշքարա փախցնելով ու վաճառելով Ամուլսարի շահաբաժինները (համապատասխան հարցումներն անպատասխան են մնացել), պատերազմի ժամանակ կենդանի երաշխիքը հանդիսանալով ադրբեջանական նավթամուղերի և գազամուղերի, դավաճանի ու պետական հանցագործի խարանը կրելու, դատվելու փոխարեն, մեզ ձեռ է առնում։ Ի՞նչ գեղեցիկ էր ասում մեծ գրողը. рожденный ползать не может летать. Պակաս գեղեցիկ չէ հայոց կինոֆիլմից այս մյուս դրվագը. հայոց ազգի խրոխտ զավակ, անասուն։ Անկախ այն բանից թե վաղը ժելեի հատկություններ ունեցող այս պաշտոնյան ի՞նչ կանի (հենց տեսնի ժող-կան շարժումը հաղթում է, կարող է հեչ անել հրամանագիրը), նա կա և մնում է արևմտյան որոշ երկրների հիմնական գործակալը, Նիկոլի շեֆը։ Նրանց միսիան է. հասնել խաղաղության Ադրբեջանի հետ ի հաշիվ Արցախի հայության արդար պահանջների, Թուրքիային և Ադրբեջանին կարգել իբրև հայոց անվտանգության երաշխավոր, կազմալուծել հայկական բանակը՝ դրա անհրաժեշտության անիմաստ լինելու պատճառաբանությամբ, տարածաշրջանից դուր՛ մղել ՌԴ-ին»։