Կապիտուլյանտները մոտ ապագայում կկործանեն Հայաստանը, ինչպես կործանեցին Արցախը, վտանգեցին Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ հատվածները (տեսանյութ)

Մենք նորից վերականգնելու ենք մեր բանակի վարկն ու հեղինակությունը: Մեր բանակն ուղղելու է իր մեջքը, հաստատուն քայլերով ու նորարարական վերազինմամբ վերականգնելու է իր տարածաշրջանային դիրքերը:

Մենք նորից ունենալու ենք հայրենասեր ու որակյալ քաղաքական իշխանություն, որոնք դուրս են բերելու Հայաստանն ու Արցախը այս ողբերգական իրավիճակից: Նորից ամրապնդելու ենք մեր ժողովրդի անվտանգությունն ու վստահելի ապագան:

Այլևս երբեք չպետք է թույլ տրվի, որպեսզի ժողովրդավարության քողի ներքո, մեր քաղաքացիներին խաբեն կեղծ հակաքարոզչությամբ ու տանեն թշնամու շահերը սպասարկող դավադիրների հետևից: Սա նախ և առաջ, ազգային անվտանգության խնդիր է: Հայաստանում պետք է վերականգնվի արդար կառավարման ու պետության շահերը սպասարկող ժողովրդավարությունը:

Յուրքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով, այն գործով, որը լավագույնն է անում: Քաղաքականությունը պետք է թողնվի բացառապես կայացած ու փորձառու քաղաքական գործիչներին: Իսկ հնարավոր դավաճանության կասկածները պետք է մինչև վերջ բացահայտվեն ու գնահատականներ տրվեն:

Եթե մենք շարունակենք անտեսել այս ողբերգության հետևանքները և չկարողանանք գտնել հիմնարար քաղաքական լուծումներ՝ կապիտուլյանտները մոտ ապագայում կործանելու են նաև Հայաստանը: Այնպես, ինչպես կործանեցին Արցախը, վտանգեցին Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ հատվածները:

https://fb.watch/41MUMq5qIV/

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից