Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանը դուրս եկավ դատարանի դահլիճից: Դատարանն արձանագրել է, որ Սաղաթելյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են: Սաղաթելյանի փաստաբանն ասաց՝ հետամուտ են լինելու, որ քաղաքական պատվեր կատարած բոլոր շրջանակները պատասխան տան օրենքի առաջ: