30 տարվա առասպելով երկիրը թուրքին են ծախում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը

Երեկ կառավարությունից ազդակ եղավ Հայաստանում արտակարգ դրությունը խստացնելու մասին՝ կորոնավիրուսի տարածվածության պատրվակով։ Իրականում ի՞նչ նպատակով է կառավարությունը նման փորձեր անում, արդյո՞ք դա միտված չէ ընդդիմության հավաքներն արգելելուն։

Օրվա իշխանությունները 30 տարվա իշխանությունների բացթողումները մանիպուլացնելով՝ փորձում են սուրբ ձևանալ և իրենց ձախողումները բարդել հիմնականում ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների վրա։ Մասնավորապես Արցախյան երկրորդ պատերազմի պարտությունը բարդում են իբրև 30 տարիներին բանակը թալանելու վրա՝ հմտորեն թաքցնելով, որ պարտվել է ոչ թե բանակը, այլ իշխանությունները ծախել էին մեր հաղթանակը։ Ինչու էին իշխանության գալով՝ Սասուն Միքայելյանի բերանով իմքայլականները նվաստացնում արցախյան մեր հաղթանակը։ Իրականում ի՞նչ նպատակով երեք տարի առաջ իշխանափոխություն եղավ։

Այսօր առավել, քան երբևէ պարզ է, որ 2008 թ․ մարտի մեկին էր դեռ պլանավորված արցախը թուրքին վաճառելը, հայ-թուրքական սիրախաղի մեկնարկը, և այդ գիտակցումով մարտի մեկը մեզանում պետք է ոչ թե սգո, այլ տոնական օր հայտարարել։

Փաշինյանի թիմը նախագիծ է մշակել, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունը առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի՝ վարչապետին ենթակա առանձին մարմին։ Ինչի՞ց է վախենում փաշինյանը, որ իր ենթակայության տակ է ուզում պահել հատուկ ստորաբաժանումը։ Առավելևս, իշխանական աղբյուրներից տեղեկություն է տարածվում, որ փաշինյանը Թուրքիայից է անվտանգության աշխատակիցներ բերում։

Մանրամասները՝ տեսանյութում