Հերթական օրենսդրական նախագիծը

Վարչապետ-բռնապետիկը ոչ մեկին, նաև ոչ մի՝ նույնիսկ իրեն ենթակա կառույցներին չի վստահում։ Նա չի պատկերացնում, թե ինչ է պետությունը, պետական կառույցները։ Նրա պատկերացմամբ, Հայաստանի ոչ միայն բոլոր քաղաքացիները, այլև բոլոր պետական կառույցները, այդ թվում՝ դատարանները, պետք է հլու-հնազանդ ենթարկվեն և ծառայեն իրեն և իր ընտանիքին։ Նա չի բավարարվում, իրեն կից և ենթակա կառույցներով՝ ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, ՊԵԿ, ՊՎԾ, Դատախազություն։ Նույնիսկ, իրեն ենթակա ԱԱԾ կառույցին չվստահելով, ԱԱԾ-ից պոկում է Պետական պահպանության ծառայությունը(ՊՊԾ) և դարձնում անձամբ իրեն կից հերթական կառույց։ Իհարկե,  այս առաջարկության հետ բռնապետիկը կապ չունի, այն, ելնելով «պետական մտածողությունից»  առաջարկել է ԱԱԾ-ն։

Ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են ՀՀ Արդարադատության նախարարությանը, որպեսզի այն նախաձեռնի  օրենսդրական նախագիծ, որով քաղաքացիական հասարակության կառույցները նույնպես  դառնան  վարչապետին կից կառույցներ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից