Բեռլինի «Berlinale» միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է Արցախի մասին «Սև Բախ Արցախ» ֆիլմը

Բեռլինի « Berlinale» միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է Արցախի մասին ֆիլմ: Սոցցանցերում ադրբեջանցիները կինոփառատոնին մեղադրել են «հակաադրբեջանական քարոզչության» մեջ, չնայած դրան՝ ֆիլմը ցուցադրվել է: Իրեն Անաստասի և Ռենե Գաբրիի «Սև Բախ Արցախ» («Black Bach Artsakh»,«Черный Бах Арцах») վավերագրական ֆիլմը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ֆիլմը հայ-ադրբեջանական հակամարտության մասին է և հիմնված է Արցախի բնակիչների հարցազրույցների վրա, որոնք նկարահանվել են դեռևս 2007-ին՝ երկու պատերազմների միջև։

Բախի կանտատների ռիթմը կրկնող 13 ակտի բաժանված ֆիլմում բնապատկերները միահյուսված են կադրից դուրս ձայնի հետ, որն արտացոլում է պատերազմի, ինքնության և պատկանելիության բնույթը։