Ինչպես և սպասվում էր. Գյումրիում չեն երթևեկի օդային տրամվայով

Դավաճան Նիկոլի Հայաստանում, որտեղ ամենաանհավանական և հիմար պրոեկտներն աննախադեպ գովազդվում են, այդպես էլ մնալով թղթի վրա՝ չեղարկվում են…

Իշխանատեղափոխությունից հետո Շիրակի մարզում այս իշխանությունների անմիջական հովանավորությամբ պետք է բացվեր ինքնաթիռաշինական գործարան,հրեաների հետ ինչ-որ ազատ առևտրային գոտի, իսկ Գյումրիում էլ՝ օդային տրամվայներ…

Եվ ահա, ինչպես և սպասվում էր, «տխուր» լուրն իրեն երկար սպասել չտվեց՝ օդային տրամվայի հեղինակ գործարարը չեղարկում է իր ծրագիրը… Այդպես էլ երազանք մնաց  Անի թաղամասից Մայր Հայաստան հուշահամալիր օդային տրամվայով երթևեկելու մեր «երազանքը»…

Ինչպես Նիկոլն է անլուրջ, այդպես էլ իր օրոք Հայաստանում  նախատեսվող ծրագրերը, որոնց 95 տոկոսը այդպես էլ մնում է թղթի վրա…

Հաջորդ պոռոտախոս «գործարարին» խորհուրդ կտամ «չմանրանա» ու հայտարարի, որ պատրաստվում է Գյումրիում կառուցել «Բուրջ Նիկոլի» երկրնաքերը, որի համար կարժանանա դավաճան Նիկոլին երկրպագողների օրհնանքին և մեծարմանը…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից