Ռուս խաղաղապահներին անհետ կորածների խնդրով մոտ 2500 մարդ է դիմել

ՌԴ խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) մարդասիրական արձագանքման կենտրոնում շարունակում է աշխատել քաղաքացիների ընդունելության կետը, որտեղ նաև կազմակերպվել է «թեժ գիծ»՝ արցախյան հակամարտության մասնակիցների և անհայտ կորածների ճակատագրի մասին տեղեկատվություն հավաքելու համար: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Նրանց որոնումներն իրականացնում են ՌԽԶ-ի ռուս զինծառայողները` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ: Բոլոր դիմումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին:

Ընդհանուր առմամբ, ընդունման կենտրոն դիմել է շուրջ 2500 մարդ, այդ թվում 600-ը` զանգահարելով «թեժ գիծ»: