Օդանավի առևանգո՞ւմ, խաբեությո՞ւն, թե միտումնավոր անգործություն

Արար 2. (կամ)

«ՔԱԿ- уполномочен заявить… »

Ուղիղ 10 օր առաջ` Փետրվարի 22-ի գիշերը,

Ես գրառում կատարեցի հայկական գրանցում ունեցող, EK-FAA գրանցման նիշերով, հայկական «Ֆլայ Արմենիա» ավիաընկերության Օդանավ Շահագործողի Վկայականում գտնվող Բոինգ 737-300 օդանավի` առեղծվածային կերպով Թեհրանում հայտնվելու մասին:

Եվ կատարեցի վերոնշյալ 3 հարցադրումները:

Ի՞նչ էր սա` առևանգու՞մ, խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն:

Ընդ որում ես օդանավի հնարավոր առևանգման մասին տեղեկությունն ստացել եմ գրառմանս նախորդող` կիրակի օրը երեկոյան: Եվ ինձնից պահանջվեց ընդամենը 30-35 րոպե և´ օդանավը, և´ նրա գրանցման համարը, և´ շահագործող ավիաընկերությունը, և´ կատարած երթուղին իր մանրամասներով հայտնաբերելու համար:

Չեմ մանրամասնի ինչպես: «Հետք» լրատվականում

Vahe Sarukhanyan

-ը մանրամասն ներկայացրել էր իր անձնական հետազոտությունը: Եվ բացարձակ ճշտությամբ ստացել էր նույն պատկերը:

Ընդգծեմ` ԼՐԱԳՐՈՂ Վահե Սարուխանյանը, ոչ ավիացիոն իշխանությունների անվտանգության տեսուչը:

Իմ գրառումից հետո, Հաջորդ օրը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հայտարարություն տարածեց, որ «…առևանգման մասին տեղեկություն չենք ստացել (ուշադրություն) համապատասխան մարմիններից…»

Ովքե՞ր են էդ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, եթե ոչ դուք:

Էսօր նույն ՔԱԿ-ը նոր հայտարարություն է տարածել, որը ես կամաչեմ որակավորել:

Հիմա հերթով`

  1. ՔԱԿ բացատրությունից ստացվում է, որ տաջիկ օդաչուներն են առևանգել օդանավը:

Չեմ հավատում:

Օդաչուն` առանց ավիաընկերության կողմից նախօրոք տրված պլանի, թռիչքուղի չի ընտրում:

Նախնական պլանը տրվում է, տարանցիկ երկրների օդային տարածքի օգտագործման և վայրէջքի օդանավակայանի թույլտվությունները հարցվում են 2-3 օր առաջ (ըստ երկրների պահանջի):

Այնպես որ Տալլին-Վառնա թռիչքը նախապատրաստվել է այն կատարելուց ամենաքիչը 2 օր առաջ:

Իսկ օդաչուներն իրենց աշխատանքը սկսում են թռիչքից ընդամենը 1-1,5 ժամ առաջ:

Տալիս են արդեն նախօրոք հայցված, և ստացված թույլտվությունների հիմքով կատարվող թռիչքի կատարնան պլանը:

Դուք դեռ չգիտե՞ք ով է տվել պլանը և ինչ երթուղով:

Ընդգծում:

օդաչուների թռիչքային վկայականները վավերացվել են ՀՀ ՔԱԿ-ի կողմից «…համաձայն օրենքի…»

Նույնը վերաբերվում է Վառնա-Թեհրան թռիչքին:

Եվ հատկապես այդ հատվածին:

Թռիչքը կատարվել է`

ա) Թուրքիայի տարածքով,

բ) համաձայն ՔԱԿ տեղեկության` «…ուղղություն է վերցրել դեպի էմիրաթական Շարժա…»

Հարց 1.

Տաջիկ օդաչուները Վառնայում գիշերել են Փետրվարի 19-ին:

Ե՞րբ են շահագործող ընկերությունն ու հպարտ «ավիացիոն իշխանություններն» իմացել դրա մասին:

իմ գրառումից հետո՞:

Հարց 2.

Քանի՞ օր է պետք Թուրքիայի վրայով թռչելու թույլտվությունը ստանալու համար:

Միայն չասեք, որ տաջիկ առևանգող-օդաչուները եկել են օդանավակայան, խզբզել flight plan-ը, ու առանց սպասելու թռել, մտել Թուրքիայի տարածք, և անարգել հատել երկիրն ամբողջ երկարությամբ

Հարց 3.

Ո՞նց են «ուղղություն վերցրել դեպի էմիրաթական Շարժա…»

Առանց IOSA աուդիտի առկայության (միջազգային ամենահեղինակավոր աուդիտներից մեկն է) Էմիրությունների օդային տարածքը փակ է հայկական գրանցմամբ օդանավերի համար:

«Ֆլայ Արմենիան» ունի՞ այդպիսի աուդիտ:

Կամ գոնե հատուկ թույլտվություն տեխնիկական վայրէջքի համար:

Եթե այո` ցույց տվեք:

Եթե ոչ` ցույց տվեք նրա կեղծ օրինակը, որը ներկայացվել է Վառնայի օդանավակայանում` թռիչքի թույլտվության համար.

Երկար ստացվեց:

Շատ գրեմ` չեք կարդա:

– «Նավթի հետ ունեցած խնդիրների» (ըստ ՔԱԿ հայտարարության),

– օդանավի առկա տեխնիկական վիճակի (նույնպես ըստ ՔԱԿ հայտարարության),

– օդանավի տեխնիկական վիճակի հավաստագրմանը դրա հետ առընչություն չունեցող իրանական կողմի մասնակցության (միգուցե ունեցո՞ղ),

– ՀՀ ավիացիոն իշխանությունների պարտականությունների (ըստ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի և ՔԱԿ Կանոնադրության),

– այս ամենում ՔԱԿ դերակատարության (պետք է ճշտի ԱԱԾ-ն),

և այլ հարցերի մասին կգրեմ Արար 2-ի հաջորդ մասում:

Վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից