Բանակը պետք է մտնի Երևան կարգուկանոն հաստատի, Փաշինյանն օրենքից դուրս է գործում. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Փաստինֆոյի» տաղավարում խոսել է ՀՀ ներքաղաքական կյանքում առաջացած բարդ իրավիճակի, Գլխավոր շտաբի պետի հայտարարությունից հետո իշխանությունների որդեգրած մարտավարության մասին։

«Դեռ երեք տարի առաջ մենք ասում էինք, որ սրանք դավաճաններ են, իշխանության են գալիս թուրք-ազերական փողերով։ Ընդ որում այդ 48 միլիոնի մասին ես բազմիցս եմ ասել, որ իրենք ներկրում էին Հայաստան՝ օգտագործելով Վրաստանում ԱՄՆ դեսպանատան օժանդակությունն ու միջնորդությունը։ Ընդ որում այդ փողերի ներկրման մեջ իրենց մեծ լուման ունեին Մակունցը, Արմեն Գրիգորյանը, Ասյա Խաչատրյանը, Աննա Հակոբյանը, իմքայլական պատգամավորներից շատերը»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ներկայիս ՀՀ կառավարության դավաճանական քայլերին դեռ նախահեղափոխական շրջանում։

Մանրամասն՝ տեսանյութում։