Զոհված թուրք գեներալը կանգնած էր Բայրաքթարների ստեղծման ակունքներում․օգնել է Ադրբեջանին արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Վթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 4-ը՝ վիրավորվել են։ Զոհվածների թվում է թուրք գեներալ Օսման Էրբաշը։

Զոհված թուրք գեներալը կանգնած էր Բայրաքթարների ստեղծման ակունքներում։ Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը։

Այս մասին իր թելեգրամում գրել է Էրդողանի փեսան ՝ թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության սեփականատեր Սելջուկ Բայրաքթարը:

Նա նշեց, որ գեներալ Օսման Էրբաշին ճանաչում է ավելի քան տաս տարի, այդ ընթացքում նրանք միասին փորձարկել են անօդաչու թռչող սարքերի մարտական ​​օգտագործման զարգացումները:

Թուրքիայում Էրբաշը համարվում էր ռազմավարության հեղինակներից մեկը, որն օգնում էր Ադրբեջանին և թուրք ռազմական խորհրդականներին հաջողության հասնել Երկրորդ ղարաբաղյան պատերազմում: