Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

Մարտի 3-5-ը ՀՀ զինված  ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ, որոնցում ընդգրկված են ԶՈւ գլխավոր շտաբի և զորամիավորումների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ զորամիավորումների հրամանատարները։

Իրականացվող աշխատանքներն ուղղված են պետության ռազմական անվտանգության ապահովմանը, սահմանների պահպանության ամրապնդմանը, զորքերի  կիրառման հնարավոր տարբերակների քննարկմանն ու զինված ուժերի բարեփոխումների հետագա ընթացքի ապահովմանը:

Մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է արդյունավետ և նպատակային: