Նշանառության տակ էին հնարավոր պոտենցիալ հանցագործները. իմքայլականը՝ ԱԺ շենքի դիպուկահարների մասին

Նշանառության տակ էին հնարավոր պոտենցիալ հանցագործները: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե երեկ ընդդիմության հանրահավաքի ժամանակ ովքեր էին դիպուկահարների նշանառության տակ, որոնք գտնվում էին ԱԺ շենքի պատշգամբում:

«Եթե չգիտեք՝ ես ձեզ ասեմ, որ կան անվտանգության տրիվիալ միջոցներ»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք դա ուժի ցուցադրություն չէր, պատգամավորն արձագանքեց. «Դուք խոսում եք ուժի ցուցադրությունից և մարդու դեմն եք փակո՞ւմ: Դուք ընդհանրապես պատկերացում չունեք ոչ ժողովրդավարության, ոչ ազատության մասին»: