Ադրբեջանական կողմն իր վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ. ԱԱԾ-ն պարզաբանել է Որոտանում ադրբեջանական կողմից խրամատներ փորելու լուրերը. 168.am

Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: Այս մասին ԱԱԾ–ից հայտնել են 168.am-ին`ի պատասխան Որոտանում թշնամու կողմից խրամատներ փորելու հարցին։

Աղբյուրը գրում է, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, Ադրբեջանը սկսել է դիրքերի ամրապնդում, խրամատավորում: Այդ աշխատանքներն այս պահին իրականացվում են Որոտան համայնքին մերձ հատվածում:

«Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»,–ասել են ԱԱԾ–ից։

Հիշեցնենք, որ երեկ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ու հայտնել, որ թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։