Ո՞վ է Նիկոլը․․․

Սովորաբար որպեսզի ճանաչենք, թե այս կամ այն անձը ո՞վ է, փորձում ենք ծանոթանալ նրա անցած ուղու հետ և էլ ավելի լավ տեսանելի է դառնում տվյալ անձի ով լինելը, երբ նայում ենք նրա գործին, նրա կատարած աշխատանքի արդյունքին, նրա կենսագրությանը։ Նիկոլ Փաշինյան, սա Տավուշի գյուղերից մեկում ծնված, մեծացած մեկն է, ով դպրոցական տարիներին առանց դաս սովորելու կարողացել է մի քանի նախադասությամբ ներկայացնել դասը և գնահատական պոկել` բառիս բուն իմաստով։ Առանց գիտելիքների այս անձը, բնականաբար, չէր կարող ընդունվել Երևանի պետական համալսարան և այստեղ օգնության է հասնում իր հոր դասընկերը և Նիկոլին դարձնում են ուսանող… Որևէ ստուգարքի կամ քննության այս անձը պատրաստված չի ներկայանում, բայց քանի որ դասախոսներին զգուշացված էր` դնում են Նիկոլին գնահատական, սակայն երկրորդ կուրսում սա իրեն ԲՈՒՀ ընդունողին սևացնող, արատավորող հոդված է գրում, նկատողություն ստանալով հոր կողմից, խոստանում է, որ այլևս նման արարք թույլ չի տա։ Սակայն արդեն չորրորդ կուրսի նոյեմբերի կեսերին կրկին բավական ստորացնող, զրպարտող հոդվածով է հանդես գալիս նույն անձի վերաբերյալ, որին էլ ի պատասխան՝ իրեն զգուշացնում են, որ դասերից չբացակայի, քննությունների համար պարապի, այլևս աջակցություն չունի և քննություններն ինքնուրույն ստանա։ Պատահական չէ, որ նա առաջին քննությունից կտրվում է և չի կարողանում ավարտել Մայր բուհը։ Բայց իրեն հատուկ գործը շարունակում է՝ ստեղծելով նաև սեփական թերթը։ Այդ ողջ ընթացքում Նիկոլի գումար վաստակելու միջոցը սրան-նրան սևացնելը, սրան-նրան շանտաժի ենթարկելը ու տղամարդուն, առավել ևս հայ տղամարդուն ոչ հարիր աշխատանք կատարելն էր։ Երբ պետք է գնար ՀՀ զինված ուժերում Հայրենիքին իր պարտքը տալու, Նիկոլը հավաքում է բոլոր տեղեկանքները, որ հոգեպես անհավասարակշիռ է, մայրը մահացած է, երկու եղբայրները ծառայել են և այդ ժամանակ ՀՀ վարչապետի անմիջական թույլտվությամբ ազատվում է Հայաստանի Հանրապետությանը ծառայելուց։ Նրա կյանքի հետագա տարիների մասին թերևս կգրվի, բայց անդրադառնանք, թե ինչ էր անում այս անձը քաղաքական ոլորտում։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի մեջ իրեն հարմար է զգում և սերտում է Լևոնի դասերը։ Նա շփվելով քաղաքացիների հետ՝ հիանալի գիտակցում է, որ ատելություն է պետք սերմանել ցանկացած ազգային հենք ունեցող կերպարի հանդեպ և թե իր «Հայկական ժամանակ»-ով, թե որպես պատգամավոր ՀԱԿ խմբակցությունից արատավորում ու որպես թալանչի, որպես մարդասպան է ներկայացնում ազգայինը չոտնահարող, Հայրենիքը գնահատող քաղաքական գործիչներին։ Եվ ատելության հասունացած ֆոնի վրա հնչեցնելով ժողովրդի ցանկալի կոչերը, ունենալով սորոսականների զգալի բանակի աջակցությունը, ԼԳԲՏ համայնքի աջակցությունը, զգալի զանգված է դուրս հանում փողոց և հայ ուսանողներն էլ, որ անընդհատ լսել էին ժողովրդին թալանողների մասին ու տեսնելով, որ փողոցում ամբոխ կա` համալրում են Նիկոլի հետ քայլողների շարքերը։ Հետագա օրերին մարդիկ տեսնելով, որ փողոց դուրս գալը նորաձև է ու ողջունելի, ընտանիքներով են դուրս գալիս փողոց և իրենց կարծիքով լավ ապրելու հիմքերը դնելու զուր ճիգեր գործադրում։ Մարդկային քանակը կար, մնացածը տեխնոլոգիայի խնդիր էր, կեղծ խոստումների, խաբելու ու մանիպուլացնելու։  Եվ ի՞ նչ ունեցանք արդյունքում. խաբված, բարոյալքված, պառակտված հասարակություն, որը ատում էր Հայոց բանակը կերտողներին, սա, թերևս, ամենագլխավորն էր, ինչն արեց Նիկոլը։ Նիկոլը փակեց մշակույթի նախարարությունը, այսինքն այս մարդը ավելորդ համարեց մեր մշակույթը պահպանելը, փոխանցելը սերունդներին և պահպանել դարերից մեզ հասած մշակույթը։ Նիկոլը ճնշում գործադրեց գիտությունների ազգային ակադեմիայի նկատմամբ՝ գիտության զարգացումը ավելորդ և ծախսատար համարելով։ Նիկոլը հնարավորինս վարկաբեկեց Արցախյան պատերազմի բոլոր հերոսներին և պառակտեց հայ ազգին` սև-սպիտակի ու նախկին-ներկայի կեղծ կատեգորիաների բաժանելով։ Նրա մոտ հիանալի ստացվեց «բաժանիր, որ տիրես» բանաձևի իրագործումը։ Նիկոլը ստեց, թե թալանել են, դրա համար ձեր կենսաթոշակները ու աշխատավարձերը ամենացածրն են աշխարհում։ Սակայն ինքը լինելով իշխանության ղեկին՝ մասնակի ու չնչին բարձրացրեց թոշակներն ու աշխատավարձերը՝ սահմանափակ ոլորտներում, փոխարենը հազարավոր աշխատատեղեր կրճատեց։ Նիկոլը մանիպուլացնելով հայ հասարակությանը, հնչեցնելով ականջահաճո խոսքեր՝  նաև ձեռներեցության համար փակեց բոլոր հնարավոր դռները։ Նիկոլը այլասերվածության քարոզը օրինականացրեց և լայն հնարավորություն տվեց, որ այլասերվածները տարբեր երկրներից ներգաղթեն Հայաստան ու օրենքի ուժով պաշտպանված լինեն։ Նիկոլը բոլոր խելացի, փորձառու, արհեստավարժ մասնագետներին զրկեց աշխատելու, արարելու, երկիրը շենացնելու իրավունքից ու ստեղծեց հայի արտագաղթի համար բոլոր անհրաժեշտ նախապայմանները։ Նիկոլը շարունակեց Լևոնի այն թեզը, որ Արցախը Հայաստանի համար ավելորդ բեռ է և պետք է համակերպվել թուրքի հետ կողք կողքի ապրելու, ասել է թե` համակեցության հետ։ Կեղծ ժողովրդավարության անվան տակ Նիկոլը և իր կինը հասան նրան, որ հաղթանակը դարձավ հանուն ոչնչի ու Արցախից թողեցին փոքր նմուշ։ Նիկոլը հնարավորինս քայքայեց հայեցի կրթությունը, առողջապահությունը, բժշկությունը էլ ավելի թանկացրեց՝ զրկելով քաղաքացիներին նախկինում գործող անվճար որոշակի բժշկական ծառայություններից օգտվելուց ևս։ Նիկոլը հայի համար Հայաստանը դարձրեց լոկ գոյատևման տարածք, որտեղից բոլորը անխտիր ցանկանում են փախչել, արտագաղթել՝ հիանալի գիտակցելով, որ այլ երկրում ևս դժվար է լինելու, բայց քանի հայրենիքում որևէ հույս չթողեց ապագայի հանդեպ, հայը անում է հնարավորը, որ մեկնի, հաղթահարի վտարանդի լինելու բարդությունները, բայց գոնե ապրի արժանապատիվ։

Նիկոլն ավերեց Հայաստանը ներսից, և Նիկոլը ստեղծեց բոլոր նպաստավոր պայմանները, որ թուրքն էլ ասպատակի ու ավերի Հայաստանը դրսից։ Նիկոլը ծախեց Արցախյան հաղթանակը, Նիկոլը ծախեց Տիգրանակերտը, Հադրութը, Ակնան, Դադիվանքը, Շուշին։ Նիկոլը հայրենազրկեց հային, Նիկոլը տնազրկեց արցախցուն, Նիկոլը խաբեց սփյուռքահային` Համահայկական հիմնադրամի գումարները որպես իր ընտանիքի անձնական բյուջե տնօրինելով, զինվորին մենակ ու անզեն թողնելով, բայց գումար հավաքելով։ Նիկոլը բարոյազրկեց, ունեզրկեց, ավերեց, ստեց, մանիպուլացրեց, արհամարհեց ու դեռ ստում է հայ ազգիս։ Ո՞վ է նիկոլը, դատի’ր ինքդ։ 

Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու նախկին անդամ