Նիկոլական երեսփոխանի հերթական տգիտությունը

Հայաստանի սահմանները GPS-ով հօգուտ Ադրբեջանի որոշող դավաճան Նիկոլի  շահերը ԱԺ-ում սպասարկող  պատգամավոր Արման Եղոյանը, եթե մի փոքր գրագետ լիներ ու ծանոթ լիներ 1995 և 2010 թթ. հայ-ռուսական ռազմական համագործակցության պայմանագրերին, չէր հայտարարի, որ եթե մենք Բաքվին սկուտեղի վրա չնվիրեինք Սյունիքի սահմանամերձ տարածքները և խայտառակ իրավիճակում չդնեինք Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, ապա կսկսվեր հայ-ադրբեջանական նոր պատերազմը…

Սույն երեսփոխանի այս պնդումներն ուղղակի կեղծ են և նպատակ ունեն ամեն գնով պաշտպանել սեփական առաջնորդի դավաճանական քայլերը…

Շատ լավ գիտենալով, որ ՌԴ-ն  ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը երբեք չի հարձակվի ՀՀ-ի վրա (Հայաստանը Արցախի հետ չշփոթել, քանի որ ՌԴ-ն միայն մեր անվտանգության երաշխավորն է, այլ ոչ թե Արցախի)…

Դավաճան Նիկոլի թիմակիցների 95 տոկոսը սարսափելի անգրագետ և դիլետանտ է ու խնդիրը նրանում է, որ այս 2,9 տարվա մեջ չեն էլ փորձում ինչ-որ բան սովորել և գերադասում են ինքնախայտառակվել…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից