Իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի Ռուսաստան ծրագրված այցը չկայանա․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ 2020 թվականի աշնանը կորոնավիրուսի իր թեստի արդյունքները կեղծվել են, որպեսզի Ռուսաստան ծրագրված այցը չկայանա: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին ռուսական ԶԼՄ-ների մասնակցությամբ կայացած մամսուլի ասուլիսում ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Քոչարյանը հիշեցրել է, որ հոկտեմբերին՝ Արցախում պատերազմի օրերին, պատրաստվում էր Մոսկվա մեկնել, որպեսզի հանդիպեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, սակայն այդ ուղևորությունը չի կայացել COVID-19-ի իր թեստի դրական պատասխանի պատճառով:

Քոչարյանը նշել է, որ տարակուսանքով է վերաբերվում այդ թեստի արդյունքներին։

«Ես կասկածներ ունեմ, որ հիվանդ չէի կորոնավիրուսով։ Իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի այդ այցը չկայանա»,- ասել է Քոչարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։