Ռուսաստանում Փաշինյանին լուրջ չեն վերաբերվում․ զրույց Տիմոֆեյ Երմակովի հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ռուս ռազմական լրագրող Տիմոֆեյ Երմակովը, որն այսօր ներկա էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ռուս լրագրողների  համար կազմակերպված ասուլիսին։

Ինչու է ասուլիսը փակ և միայն ռուսական մեդիայի համար, ինչ հարցեր են քննարկվել ասուլիսի ժամանակ, Ռ․ Քոչարյանն ինչպես է գնահատում երկրում ստեղծված վիճակը և որն է համարում արդյունավետ ելքը։

Տիմոֆեյը պատմեց Արցախյան պատերազմից՝ անդրադառնալով այն փաստերին, որոնց համաձայն՝ պարտությունն ու Արցախի հանձնումը նախապես պլանավորված է եղել։

Պատերազմի օրերին հաճախ էր հնչում հարցը՝ ինչո՞ւ Իսկանդերը չի կիրառվում, և հետո այդ զենքը պատուհաս դարձավ իշխանությունների համար, երբ Սերժ Սարգսյանը ևս իր հարցազրույցի ժամանակ հարց հնչեցրեց, թե ինչու պատերազմի 3-4-րդ օրը Իսկանդեր չկիրառվեց: Փաշինյանի պատասխանը ոչ պրոֆեսիոնալ էր։ Ինչպե՞ս ընդունեց Ռուսաստանը նրա այդ արձագանքը, և ի՞նչ գնահատական տրվեց Փաշինյանի վարքին։

Ինչպե՞ս են ընկալում Փաշինյանին Ռուսաստանում և գիտակցումը կա՞, որ այս իշխանությունները նաև հակառուսական քաղաքականության առաքյալներ են։ Պաշտոնական Կրեմլը նշում է, թե այս իշխանությունների օրոք հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, և որ Փաշինյանի իշխանությունը վախ ու հակակրանք չունի ռուս դաշնակիցների նկատմամբ: Պաշտոնական հայտարարություններին հակառակ՝ ռուսաստանյան լրատվամիջոցներով բոլորովին այլ մեսիջներ են տրվում:

Հայաստանի սահմանների վերաձևումից, Արցախի մեծ մասը կորցնելուց հետևաբար այդ կողմից նույնպես Հայաստանի դարպասները բացելուց հետո որքանո՞վ է երաշխավորված Հայաստանի անվտանգությունը՝ հաշվի առնելով ադրբեջանի ագրեսիվ տրամադրությունները։

Տարածաշրջանում ռուսական ազդեցությունը Հայաստանի պարտությունից հետո որևէ ձևով փոփոխվե՞ց, թե Ռուսաստանը կարողացավ պահպանել իր ազդեցությունը, տարածաշրջանից Ռուսաստանին դուրս վանելու վտանգ կա՞ Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում