Արցախի պատերազմում տեղի ունեցածը շատ է նման ծրագրավորված պարտության. Ռոբերտ Քոչարյան․«ՏԱՍՍ»

Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունը նման է ոչ թե ռազմական անհաջողության, այլ հատուկ ծրագրված գործողության՝ իրականացված Հայաստանի իշխանությունների կողմից։ Այդ մասին ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Ես ունեմ լրջագույն կասկածներ. տեղի ունեցածը շատ է նման ծրագրավորված պարտության։ Ինչի՞ համար է արվել դա, պետք է քննեն պատկան մարմինները։ Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ մի բան այնպես չի արվել», – ասել է նա։

Քոչարյանը հավելել է, որ ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ հայկական բանակը համարվում էր Հարավային Կովկասում լավագույններից մեկը։