Իրանում հայ գործարարների առևտրի գրասենյակ կբացվի

Իրանի Հյուսիսային Խորասանի նահանգապետը կոչ է արել Հյուսիսային Խորասանում առևտրի գրասենյակ հիմնել հայ գործարարների և Հայաստանում գործունեություն ծավալող իրանցի գործարարների համար: Այս մասին գրում է Pars Today-ը։

Նա հայտարարել է. «Մենք փորձում ենք այս ուղղությամբ Հայաստանի հետ միասին խոշոր քայլեր ձեռնարկել»:

Երեքշաբթի օրը, Թեհրանում ՀՀ դեսպանի հետ Հյուսիսային Խորասան նահանգում  կայացած հանդիպմանը, Մոհամեդ Ալի Շոջային հայտարարել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր լայն կապեր է ունեցել Իրանի հետ:

«Որպես հարևան երկիր, հատկապես վերջին տասնամյակում Հայաստանի բարգավաճման և զարգացման ներուժը մեծացել է: Անկախությունից հետո այդ երկրին հաջողվեց զարգանալ»,-ասել է նահանգապետը։