Անհետ կորած զինծառայողների որոնումները շարունակվում են Ջրականում, Հադրութում և Քաշաթաղում

Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել, տեղեկացնում է Արցախի  ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) և Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թևում: