Կործանումից փրկելով պետական ​​ինստիտուտները՝ մենք ոչ թե կանխում ենք դրանց ոչնչացումը, այլ միայն դանդաղեցնում ենք․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր էջում գրառում է կատարել․

«Ընդդիմության պայքարի նպատակը պետականության բեկորների պահպանումն է: Այնինչ Նիկոլի պայքարի նպատակն է պահպանել սեփական իշխանությունը: Հենց այստեղ է նկատվում մոտեցումների տարբերությունը. Նիկոլի համար կարևոր է ոչնչացնել ամեն ինչ, ընդդիմության համար ՝ ոչնչացումից փրկել հնարավորինս շատ :

Խնդիրն այն է, որ կործանումից փրկելով պետական ​​ինստիտուտները ՝ մենք ոչ թե կանխում ենք դրանց ոչնչացումը, այլ միայն դանդաղեցնում ենք այն: Եվ դա գիտակցելու համար պարզապես պետք է համեմատել այն, ինչ ունեցանք նոյեմբերի 10-ին, և այն, ինչ ունենք հիմա:

Բոլորս պետք է գիտակցենք, որ 2018-ին Նիկոլը հաջողակ էր, քանի որ արգելակ չուներ: Ոչինչ նրան չէր սահմանափակում: Կորուստները նրան չէին անհանգստացնում: Եվ նա առաջ գնաց: Եվս մի նկատառում. նոյեմբերի 9-ից հետո ամբողջ ժամանակահատվածում Նիկոլը բոլորից ամենաթույլն էր 10-ին, 11-ին և 12-ին, երբ զգում էր, որ մի փոքր էլ՝ և լապտերից կկախեն:

Հանրահավաքի մասնակիցները պետք է հիշեն դա, կամ գոնե չմոռանան»: