Ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում. Սերժ Սարգսյանը խոստացավ կրկին կխոսել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ հանրապետականների դրդմամբ։

«Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում են իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Երրորդ նախագահն ընդգծեց՝ կարծում է, ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում։

«Համբերենք, տեսնենք։ Իսկ մնացած հարցերին, երբ ներկայացումը դիտենք, կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում կպատասխանենք», – նշեց Սերժ Սարգսյանը։