Դավադիր սրիկայախումբը մեզանից գաղտնի է պահում, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը

Մարտի 1-ին լրացավ այն ժամկետը, որն ամրագրված էր հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ և ըստ որի հաստատման պետք է ներկայացվի.

«Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:

Դավադիր սրիկայախումբը մեզանից գաղտնի է պահում, թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը։

Կասկած չունեմ, որ այն հերթական հարվածն է լինելու Հայաստանի պետական շահերին և շղթայելու է Սյունիքը թուրք-ադրբեջանական ենթակառուցվածքներով։

Ալիևի տակն ամբողջությամբ հայտնված վիժվածքը գրչի հարվածով հետևողականորեն  շարունակելու է հանձնել Հայաստանն իր տերերին։

Բաղրամյան պողոտան Մեծ Թուրանի ճանապարհին կանգնած վերջին ամրոցն է։

Մի հիասթափվեք։ Մի հոգնեք։ Մի հապաղեք

Արի Հայրենիքդ պաշտպանելու։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

,