Քաղաքական պատվերները շարունակվում են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Հայոց ազգային գվարդիայի հրամանատար, Հայահավաք շարժման խորհրդի անդամ Տիգրան Չոբանյանը

Այսօր վերաքննիչ քրեական դատարանը քննում էր Հայահավաքի բողոքի ակցիայից հետո Տիգրան Չոբանյանի դեմ հարուցած գործով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որը բողոքարկվել էր դատախազության կողմից։ Ի՞նչ որոշում է կայացրել երկրորդ ատյանի դատարանը, ի՞նչ մեղադրանք էր ներկայացվել Տիգրան Չոբանյանին և Հայահավաքի շարժման անդամներին։ Հետաքրքիր է, որ նույն դատարանը տարբեր որոշումներ է կայացրել տարբեր մարդկանց վերաբերյալ, որոնց նույն մեղադրանքն է ներկայացվել։

Ի՞նչ նպատակ էր հետապնդում վարչապետի աթոռը զավթած Փաշինյանի հավաքն ու մարտի մեկի զոհերին նվիրված ուրախության երթը, և որքանո՞վ նա կարողացավ հասնել իր նպատակին։ Ովքե՞ր էին հավաքվել Փաշինյանի կողքին և ինչո՞ւ նա դիմեց իր կողմից այդքան քննադատված վարչական ռեսուրսի օգտագործման քայլին։

Թուրքերի հետ սիրախաղի գնացողները տարիներ շարունակ ենթարկվել են արևմտյան տեխնոլոգիաների կիրառման և այսօր այդ տեխնոլոգիաների ազդեցությամբ փորձում են հայի մտածելակերպի ու սկզբունքայնության մասին այլ կարծիք ձևավորել։

ԶՈՒ շուրջ ստեղծված ցայտնոտային տրամադրությունները և նախագահ Արմեն Սարգսյանի որոշումը Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ. այսօր Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները հանդիպել են Արմեն Սարգսյանի հետ, որքանո՞վ նրանց հորդորներն ու առաջարկները լսելի կլինեն նախագահի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում