Քայլականների առաջիկա օրակարգը

Թյուրիմացությունը դեռ չի ավարտել իր գործը, Թուրքիան ու Ադրբեջանը նրանից դեռ սպասելիքներ ունեն: Իսկ որո՞նք են այդ սպասելիքները.

1․խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որով ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը ներառյալ,

2․ Թուրքիայի հետ համապարփակ պայմանագրի կնքում և Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարում,

3․ Հայաստանի ինկորպորացիան Թուրքիայի տնտեսության մեջ,

4․ Հայկական բանակի վերակազմավորման դադարեցում, ինչը պահանջում է Ադրբեջանը,

5․ Հայաստանի նախկին ղեկավարների հանդեպ Հաագայի տրիբունալի դատավարության գործընթաց, Արցախի Առաջին պատերազմի ժամանակ “մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար”, քայլականների քաղաքական հեռանկարի ամրապնդման համար:

Սա է քայլականների առաջիկա օրակարգը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։