Մի՞թե թույլատրելի են ձեզ համար երկրի առաջնորդի անձնային նման որակները

Լավ կլիներ դպրոցներում ու ԲՈՒՀ-երում սովորեցնեին մարդկանց ճանաչել, իրավիճակը սթափ գնահատել, ինքնագիտակցման հասնել։ Նման դեպքում Փաշինյանին այդքան սատարող կամ անտարբեր մնացող չէր լինի։

Նոր իշխանության հավակնող այրերից էլ կպահանջեր ու կօգներ  հզոր երկիր դառնալ։ Կօգներ ազատվել երկիրը անդունդ տանող կառավարությունից ու կվերահսկեր, որ  իշխանության ու անձնական շահի համար չկառավարեն երկիրը։ Պետք է հասկանալ, որ ինչ իշխանություն էլ գա նույնն է անելու։ Չկա նախկին կամ ներկա։ Կա կառավարություն, որ ծառայում է հանուն պետական շահի ու հասարակության։ Մեզ պետք է ուղղակի զգոն լինել ու պահանջատեր մեր երկրի ու մեր իրավունքների համար։

Իմ համար ամենավախենալու զանգվածը Փաշինյանին սատարող հոգեբաններն են։

Հոգեբանի առաջին գործը դիագնոստիկան է, որով պետք է հասկանա, թե մարդը ինչ խնդիր ունի, որ փուլում է գտնվում, ինչ անձնային տիպի է պատկանում։

Շատ հաճախ այդ խնդիրները առերես են, առանց մարդու կյանքը ուսումնասիրելու կարելի է հասկանալ նրա վարքից, արտաքինից, գաղափարներից, ինքնարտահայտման այլ ձևերից։

Ճիշտ դիագնոզից է կախված, թե մարդուն ինչպես կօգնեք։ Եթե անգամ պրակտիկ հոգեբան չեք, մարդու ինքնարտահայտման միջոցները կարդալը պարտադիր է։ Դա դուք սովորում եք համալսարաններում ու ինստիտուտներում (եթե, իհարկե, փողով չեք հանձնել քննությունները)։ Հակառակ պարագայում կարող եք պատռել ձեր դիպլոմը` այն իզուր թղթի կտոր է, դուք չեք համապատասխանում այդ կոչմանը, , բայց չայրեք, որովհետև դա ձեզ պետք է հիշեցնի անիմաստ սպառած ժամանակը։

Կամ դադարեք ձեզ հոգեբան կոչել, ձեր գիտելիքները բավական չեն հասկանալու մարդկանց վարքի դրդապատճառները, տեսնելու դեստրուկտիվ վարքը, հասկանալու հետևանքները և կողմնորոշվելու ինչպես ուղղորդել ու օգնել նրան կամ նրա շուրջ գտնվող մարդկանց։

Դուք չեք կարող բուժել կամ օգնել մարդկանց` չճանաչելով նրանց ու չհասկանալով նրանց խնդրի պատճառներն և չկանխատեսելով հետեանքները։ Շատ վտանգավոր է այս հասարակության համար նման հոգեբանի դիմելը։ Դուք կարող եք մարդկանց սիրուն խոսքերով հանգստացնել, բայց խորքային խնդիր չեք լուծի, մարդը կշարունակի ապրել ինքնախափեության մեջ։

Վերադառնամ Փաշինյանին։

Իմ բազմաթիվ հոդվածներում անդրադարձել եմ նրա կերպարին ու դրանից բխող դեստրուկտիվ վարքին։

Չի կարելի անտեսել նրա անձնային տիպը։ Բացահայտ է նրա չտրամաբանված քայլերը, մանիպուլյացիաները, ստերը, հուզական բռնկումները, անսթափ վիճակում կամ ինչ որ դեղերի ազդեցության տակ ելույթները։

Միթե թույլատրելի են ձեր համար երկրի առաջնորդի անձնային նման որակները։ Միթե տեսանելի, ընկալելի կամ հասկանալի չի, որ նրա ու նրա թիմակիցների գործողությունները ազգը տանում են արժեքների խեղաթյուրման, պատմության կեղծման, ազգային ինքնության ոչնչացման, ֆիզիկական կորուստի, անսթափ գործողությունների, ինքնակործանման։

Եթե չեք տեսնում, կա’մ անտարբեր եք այդ հանգամանքին, ապա դուք շատ վտանգավոր մարդ եք ու ոչմիայն այս հասարակության համար։

Հանուն ոչ մի պատճառի, օրինակ` նախկինները թալանչի էին, առաջ վատ էր, հիմա կաշառք չկա…  չի կարելի սատարել նրան։ Չի կարելի նախկիններին չսիրելով կամ դատապարտելով` ազգը տանել կործանման։ Մի պաշտպանեք նախկիններին, բայց նրանց  «ինադու» գործողություններ անելով կամ նրանց փնովելով դուք, ակամա, սատարում եք Փաշինյանին։

Մի օր փոշմանելու եք, իսկ մարդիկ հիշելու են։

Երբեք որևէ ղեկավարի կամ կառավարության դեմ կամ կողմ չեմ եղել։ Այո’, ունեցել եմ անհամաձայնություններ ու արտահայտվել եմ։

Հիմա ես չեմ կարող լռել, ազգը կորցրել է իր ինքնապաշտպանական բնազդը, չարության էմոցիայով է լցված, որը տանում է ինքնակործանման։ Եվ այս ամենի մեղավորը մի մարդ է, որի հետևում էլ մեր երկրի կործանումը ուզող ուժեր։

Ունկնդիր, ակընդիր ու զգայուն եղեք ասածներիս ու գիտակցեք գրածներս։

Ձեր այսօրվա քայլերից է կախված ինչ կլինի հետո։

Սիրով`

հոգեբան, քոուչ` Աննա Գալստյան

Հոգեբանի հետ բացահայտումներ-ի ֆեյսբուքյան էջից