Նախագահն ընտրեց իր կաշին փրկելու տարբերակը. Փաշինյանի առաջարկը Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ՝ կմտնի ուժի մեջ

ՀՀ նախագահը չստորագրեց ակտը, և ակտի սահմանադրականության հարցով չդիմեց ՍԴ։ Իսկ դա նշանակում է՝ Փաշինյանի առաջարկը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ կմտնի ուժի մեջ: Նախագահը սակայն դիմել է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի դրույթների սահմանադրականության հարցով։ Այսինքն նախագահը, կարելի է ասել, խաղում է Նիկոլ Փաշինյանի խաղը. սեփական կաշին փորձում է փրկել՝ արհամարհելով պետական շահը: