Ազգային ժողովում փակ նիստ է. քննարկվում է Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

Այս պահին Ազգային ժողովում փակ նիստ է: Նիստում քննարկվում է Ազգային ժողովի որոշման նախագիծը «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը»: