Մարուքյանն ընդունել է Փաշինյանի հանդիպման հրավերը

«Հայ ազգը մի մարտահրավեր ուներ, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գնաց այդ մարտահրավերին ու ջախջախիչ պարտություն կրեց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր հետ կապ է հաստատել ու առաջարկել է հանդիպում։

«Ես համաձայնությունս տվել եմ, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք, կքննարկենք բոլոր առաջարկները։ Ինչ եզրահանգումներ լինեն, արդեն կհայտնենք։ Ես որպես խորհրդարանական խմբակցության ղեկավար, ապացույցներ եմ պահանջելու Նիկոլ Փաշինյանից իր այն հայտարարության վերաբերյալ, թե իբր ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրամաններն է կատարել։ Ես պնդում եմ, որ այդ ապացույցները հրապարակվեն»,- ասաց նա։