Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ էսքանից հետո դուք ընդհանրապես իրավունք ունեք պայման դնելու. Արման Աբովյան (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը դիմելով իմքայլականներին՝ նշեց, որ վերջիններս միտումնավոր պարալիզացնում են խորհրդարանի աշխատանքը այն առումով, որ մենակ իրենց օրակարգը դիտարկվի. «Ժողովո՛ւրդ, ոնց որ Հայաստանն առանձին է ապրում՝ իր դարդերով, դուք լրիվ առաձին օրակարգեր եք փորձում գեներացնել: Միտումնավոր պարալիզացնել պառլամենտի աշխատանքն այն առումով, որ ձեր օրակա՞րգը նայվի: Դուք չե՞ք տեսնում, որ ձեր օրակարգը տանում է կատաստրոֆայի, բա ո՞նց ենք դուրս գալու էս վիճակից: Ասում եք՝ սրանք են մեր պայմանները ու բոլորը էս պայմաններով պետք է շարժվեն: Ո՞վ ա ձեզ ասել: Իսկ ո՞վ ա ձեզ ասել, որ էսքանից հետո դուք ընդհանրապես իրավունք ունեք պայման դնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում