Փաշինյանն ընկել է դասական քաղաքական էլեկտրալարերի կամ քաղաքական ցանցի մեջ, ինչը հմտորեն հյուսել են երեք հոգի. Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ հայազգի մեդիամենեջեր և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գրեթե մեկ շաբաթ զբաղված էին նրանով, որ պարզում էի Փաշինյանի շրջապատում տիրող իրավիճակը: Վերջապես հասկացա հայկական քաղաքական մեքենայի գաղտնի մեխանիզմներն ու ուղղորդող գոտիները:

Փաշինյանն ընկել է դասական քաղաքական էլեկտրալարերի կամ քաղաքական ցանցի մեջ, ինչը հմտորեն հյուսել են երեք հոգի: Այս երեք մարդիկ այժմ ճնշող ազդեցություն ունեն վարչապետի վրա և հմտորեն օգտագործում են այն:

Երեքից յուրաքանչյուրն ունի իր սեփական խնդիրները, իր շահերը, բայց որ ամենակարևորն է, նրանց առաջնորդում են մեկ բան՝ փող և ազդեցություն կորցնելու վախը:

Ահա, թե ովքեր են իրականում Հայաստանում քաղաքական խաղի կազմակերպիչները՝ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (Գրզո), Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Այս պահին առանց այս եռյակի ոչ մի կարևոր որոշում չի կայացվում: Հետմղված են բոլորը, ներառյալ՝ Փաշինյանի կինը:

Սուքիասյանը պատասխանատու է եռյակի ֆինանսների և թուրքական ուղղության համար, Աբազյանը՝ իշխանության վերահսկողության, կապրոմատ հավաքելու, Անվտանգության դաշնային ծառայության՝ ռուսական ուղղությունների հետ կապերի համար: Խաչատրյանը պատասխանատու է արևմտյան ուղղության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների հետ հարաբերությունների և հասարակության վրա ուժ գործադրելու համար:

Վերջին շրջանում եռյակը փորձում էր հասկանալ, թե ում վրա կարող է խաղադրույք կատարել Հայաստանում իշխանությունը պահպանելու համար՝ հասկանալով, որ Փաշինյանի խաղաքարտն անցած է: ԱԱԾ-ի տնօրենը Մոսկվայի գրասենյակներում բացահայտ ասում է, որ Փաշինյանը հիվանդ է շիզոֆրենիայով, բայց փոխելը վաղաժամ է, քանի որ իշխանության կգան ռևանշիստները Քոչարյանի գլխավորությամբ և կխոչընդոտեն Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից Մոսկվայում ստորագրված պայմանագիրը:

Աբազյանի հիմնական թշնամին Օնիկ Գասպարյանն է, որը պատերազմի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին մեղադրում էր հիվանդագին վախկոտության և Գրզոյի միջոցով թուրքական հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկատվություն արտահոսքի մեջ: Հակասության գագաթնակետը տեղի ունեցավ պատերազմի ավարտից մեկ շաբաթ առաջ, երբ Օնիկը Ազգային անվտանգության ծառայության շենքում ծեծեց Աբազյանին: Գասպարյանը Արմենին մեղադրեց Հայաստանի գեներալների դեմ կոմպրոմատ սարքելու մեջ: Աբազյանը հիվանդագին վախենում և ատում է Գլխավոր շտաբի պետին:

Սուքիասյանն իր եղբոր միջոցով, որը, փաստորեն, ղեկավարում է Հայաստանում սորոսյան կառույցները, ազդեցություն ունի ԱՄՆ դեսպանատան վրա: Հատուկ քննչական ծառայության ղեկավարը ջերմեռանդ ռուսաֆոբ է:

Գրզոն վճարում է ինչպես Աբազյանին, այնպես էլ Խաչատրյանին: Բիթքոինի սխեմայի և չինական բանկերի միջոցով գումարները մուտքագրվում են շվեյցարական հաշիվներ:

Այս պահին եռյակի խնդիրն է Փաշինյանին պահել մի քանի ամիս իշխանության գլուխ, վարկաբեկել հայկական բանակին ու ընդդիմությանը:

Նրանք անխնա ու անբարեխիղճ պայքար են մղելու, ինչը երեկ երևաց նրանց ձեռնասուն վարչապետ Փաշինյանի ելույթից»:

Թարգմանությունը՝ LIVEnews.am-ի