Հաշվի առնելով Հ. Թովմասյանի գրիչի հուժկու պատասխանը` ենթադրում եմ, թե ինչ կհրապարակվի․ Արփինե Հովհաննիսյան

Դերասան դավաճանը այսօր ասաց, որ Օնիկ Գասպարյանը կատարել է Ս.Սարգսյանի հրամանը: Հաշվի առնելով Հ. Թովմասյանի գրիչի հուժկու պատասխանը` ենթադրում եմ կհրապարակվի, օրինակ, մի ձայնագրություն, որտեղ, ասենք, Խաչատուրովը Օնիկ Գասպարյանին ասում է, դու ոնց ես այդ դասալիքին ենթարկվում, կամ ասենք Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի որպիսությունն է հարցնում կամ մյուս գեներալների հետ քննարկում են բանակի նսեմացման դեպքերը:

Որպիսի իր ասածի ապացույց կարող է լինել, որևէ ձայնագրություն կամ այլ ապացույց, որտեղ կա Ս. Սարգսյանի ուղիղ հրամանը Օնիկ Գասպարյանին: Մի քանի օր առաջվա ապացույց, Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո: Մնացած ամեն ինչ ստի ու ապուշության ժանրից է, ինչի մասով, ի դեպ, ես անձամբ կասկած չունեմ:

Ապացույցդ ներկայացրու սուտասան կապիտուլյանտ:

Հ.Գ. Սրբապի՜ղծ ալեններիդ ու պապիկյաններիդ ասա երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ինչ դմփ-դմփ հու:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։