Պարզվում է՝ Սահմանադրությունն ինքն է, պետությունն ինքն է

Փաշինյանը Ախ նիստի միջոցով դարձյալ նենգափոխում է հարցի բնույթը. նրա հրաժարականը պահանջել է ոչ թե մի անձ՝ Օնիկ Գասպարյանը, այլ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն իր հիմնական կազմով, այսինքն՝ համակարգը, ուստի պահանջելով նրա հրաժարականը Փաշինյանը վերստին փորձում է իր կամքի բացառիկության ճանաչում, ինքը չի ուզում ԳՇ պետը աշխատի, ուրեմն՝ չպիտի աշխատի, պարզվում է՝ Սահմանադրությունն ինքն է, պետությունն ինքն է. ժողովրդավարական և տրամաբանական կառավարման ոչ մի դրույթ չի ենթադրում նման երևույթ: Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմում նա խոսում էր ցավոտ փոխզիջումների մասին՝ իրականում կայացան միակողմանի ջախջախիչ զիջումներ, այժմ իրեն թվում է, թե ինքը կարող է նույն կերպ վարվել ՀՀ հանրության և քաղաքական, պետական դաշտի հետ, բոլորից պահանջում է իր կամքը կատարել կուրորեն, պայմաններ է թելադրում ամենքին, փոխանակ փոխզիջման գնա, հետ վերցնի պաշտոնանկության որոշումը, իրական խորհրդակցություններ սկսի, դեռ ավելին՝ խոսնակի մատուցմամբ Իսկանդերի հետ կապված մթին պատմությունը փորձում է վերագրել ուրշներին, իրեն ճիշտ չեն զեկուցել, իսկ գուցե ինքն է սխալ հասկացել կամ էլ այդ սխալը բարդել իր ամեն օր ընդլայնվող հակառակորդների շարքերի վրա: Ապակառուցողականության ինչ քանդիչ ուժ է կուտակված մի անձի մեջ: Հայաստանը չի կարող անձնապետություն դառնալ, սին է: Այլոց համար փոս փորողն ինքն է ի վերջո ընկնում իր իսկ բացած խորխորատը: Սակայն ողբերգությունն այն է, որ պետությունը, պետական կառավարումն արդեն խորխորատում են:

Նարինե Դիլբարյան