Այս իշխանության մնալու դեպքում Հայաստանում հաստատվելու է բացարձակ միապետություն

ՀՀ նախագահի ինստիտուտի և անձի վրա ՀՀ ներկայիս կառավարության և իշխող կուսակցության երեկվա գրոհից հետո պիտի որ բոլորիդ համար պարզ լինի, որ.

◾ այս իշխանության մնալու դեպքում Հայաստանում հաստատվելու է բացարձակ միապետություն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, բոլոր պետական ինստիտուտները գլխավորելու են միայն անձամբ վարչապետին լոյալ գործիչներ,

◾ Հայաստանում դատարանները չեն լինի անկախ,

◾ Հայաստանում չի լինելու այլակարծություն,

◾ բոլոր ընդդիմախոսները լռեցվելու են՝ քրեական շինծու գործերով, ճնշումներով, վտարանդիությամբ,

◾ Հայաստանը դառնալու է Թուրքիայի և Ադրբեջանի վասալային պետություն,

◾Հայաստանում դադարելու են գործել բոլոր ազգային նախագծերը՝ ազգային կրթությունից մինչև ազգային բանակ,

◾ Արցախը վերջնական կդառնա թուրքական,

◾ Սյունիքի մարզը 5-7 տարվա ընթացքում կթրքացվի,

◾Հայաստանի կարող ուժերը կարտագաղթեն, ազգայինները՝ կմարգինալացվեն,

◾ Հայաստանը կկորցնի վերջին հնարավորությունը քիչ թե շատ ինքնուրույն ու զարգացած պետություն կառուցելու։

#հակաՀայաստանը չպիտի հաղթի։

Այդ մասին հստակ ասում է ՀՀ նախագահը, Հայոց բանակը, հայոց եկեղեցին՝ երկու կաթողիկոսներով, գրեթե բոլոր բուհերը, ակադեմիական հաստատությունները, մտավորականների մեծագույն մասը, սփյուռքի խոշորագույն կառույցները։ Մի խոսքով՝ ազգի առաջնորդները։ Մնում է անել անհրաժեշտ հետևություններ ու ձեր արդարացումները, թե ոչ մի կողմի էլ չեք աջակցում ըստ էության աջակցություն են հակաՀայաստանին։

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից