Ե՛վ Մարտի 1-ի, և՛ պատերազմի զոհերի պատասխանատուն Նիկոլն է, նրա ձեռքերն արյունոտ են (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն է

2008-ի Մարտի 1-ից տարիներ անց Վիկիլիքսը հրապարակեց նոր բացահայտումներ ու հանրայնացրեց որոշ մանրամասներ: Ինչից պարզ դարձավ, որ երբ իշխանությունն ու ընդդիմությունն արդյունավետ բանակցել են հնարավոր բախումները կանխելու համար, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է եղել ընդունել ընդդիմության առաջարկները՝ հանուն երկրի ներքին խաղաղության, նույն ընթացքում եղել են անձինք, որոնք ամեն ինչ արել են, որպեսզի լինի բախում ու արյուն թափվի:

Իրավիճակը եղել է ԱՄՆ դեսպանատան ուշադրության ներքո: ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի փոխանցմամբ, դրդիչներից մեկը եղել է Նիկոլ Փաշինյանը, մյուսը Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա Հանրային խորհրդի նախագահն է, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Անահիտ Բախշյանը: Վերջին երկուսը՝ Սաֆարյանը և Բախշյանը կեղծ տեղեկատվություն են տարածել, թե 3 մարդ է զոհվել՝ մեկ մանկահասակ տղա և երկու տարեց, ու իբրև թե ոստիկանը ծեծելով սպանել է տարեց մարդուն։ Այս կեղծ լուրը մարդկանց ավելի է բորբոքել, իսկ Փաշինյանը ցուցարարներին անդադար հրահրել է բախումների: Ահա թե ինչ տեղեկատվություն է փոխանցել Ջոզեֆ Փենինգթոնը. «Մարտի մեկին ցուցարարներին ուղղորդում էր Տեր-Պետրոսյանի արմատական աջակից Նիկոլ Փաշինյանը: Ու նա էլ հրահրել էր ցուցարարներին ոստիկանների հետ կոշտ բախումներ»։ 10 տարի անց՝ 2018-ին բախումներ հրահարող անձը դարձավ ՀՀ վարչապետ:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։