Եղվարդի զարգացման կենտրոնը՝ պատերազմում զոհված Լևոն Հովհաննիսյանի անունով

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում երեկ հանդիսավորությամբ բացվեց Արցախի վերջին պատերազմում զոհված զինծառայող, եղվարդցի Լևոն Հովհաննիսյանի անունը կրող նախակրթարան:

Ուսումնական հաստատությունն օրհնեց Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանը: Միջոցառմանը ներկա էին Լևոն Հովհաննիսյանի հայրը, տատիկը, մայրը, եղբայրները:

Ներկա էին նաև Եղվարդ քաղաքի քաղաքապետի տեղակալ Կարեն Հարությունյանը, Եղվարդի մշակույթի տան տնօրեն Լիպարիտ Մանյանը, Լևոնի երաժիշտ ընկերները, ծնողներ, հյուրեր:

Նախակրթարանը անվանակոչվել է տնօրեն Տիգրան Բարսեղյանի ընկերոջ պատվին, ով քաջաբար մարտնչել է է 44-օրյա պատերազմում և հերոսի մահով անմահացել: