Ողբերգական ավտովթարի պատճառով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը

ԱԻՆ-ի հաղորդմամբ, մարտի 1-ին, ժամը 08։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին  ավտոմեքենան ընկել է ձորը։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Չարենցավանի ԲԿ-ի շտապ բժշկական օգնության ծառայությունից տեղեկացրել են, վթարից մահացածը Վազգեն Գրիգորի Տալյանն է։

«Կանչեր գրանցվել են։ Երկու վթարի հետևանքով ունենք 4 վիրավոր և մեկ զոհ։ Մահացածը Վազգեն Գրիգորի Տալյանն է։ Վիրավորների վիճակը կայուն է»,- նշել են շտապօգնության ծառայությունից։

Կոտայքի թեմը ևս հայտարարություն է տարածել, որում նշված է. «Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 1֊ին, ժամը 8։30֊ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։