Ես դեմքով եմ ճանաչելու իմ հարազատի ու մյուսների արյունը մոռացած հայի տականքին

Ես երբեք կողմնակից չեմ եղել բաժանումների, բայց հիմա ստիպված եմ: Դավաճանների խունտայի անխիղճ տականքներից ռուբինյանը ասել է, որ ինքը վաղը լինելու է հրապարակում` «հանուն հանգստության ու հանուն հույսի»:

Հիմա բա ոնց չասեմ.

Ա՜յ սակավամիտ հող հանձնող, հանուն ու՞մ հանգստության, քո ու քո նման կենդանիների՞: Հիմա ո՞վ է հանգիստ -մարդակեր ղեկավարիդ ու իր կնոջ բունկերային արկածների հետևանքով զոհված 5000-7000 երեխեքի ծնողները, սարսափելի վիրավորումներ ստացածները ու նրանց ընտանիքնե՞րը, գերիների ու անհետ կորածների ծնողնե՞րը: Քո նման անբարո զանգվածը, որ մնա, ի՞նչ հանգստություն է լինելու, երեխեքին հետ ե՞ք բերելու:

Կամ հանուն ո՞ր հույսի? Որ երկիրը թուրքին տաք ու նստե՞նք, որ վահանքերոբյանանման սրբապիղծները սահման են բացելու՞ ու նիկոլի գրպանի օլիգարխները բիզնես անե՞ն երեխեքի արյան հաշվին:

Լրագրողներին խնդրանք, հատ հատ նկարեք, բոլոր այն պետական ծառայողների դեմքերը, ովքեր նզովյալի կողքն են լինելու: Նրանք իրենց հայրենակցի որդու արյունը քաղաքական դիակին վաճառողներ են: Ես դեմքով եմ ճանաչելու իմ հարազատի ու մյուսների արյունը մոռացած հայի տականքին: Ներում, պատճառաբանություն չկա ու չի լինելու: Ոչ մեկի համար:

Անիծյալը վաղը մարդահավաք անելով իշխանություն պահելու խնդիր չի լուծում: Իր համար երաշխիքների հարց է լուծում ու տանելու է բախման:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։