Ռուսական կողմը չի թույլատրել թուրք լրագրողներին ժամանել Հայաստան Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար

Ռուսական կողմը չի թույլատրել թուրք լրագրողներին ժամանել Հայաստան Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար։ Այս մասին հաղորդում է Wargonzo նախագծի թելեգրամյան ալիքը։

Wargonzo-ի աղբյուրները հաղորդում են նաև, որ Հայաստանի առանձին կառավարական կառույցներ համաձայնություն են տվել թուրքական ԶԼՄ-ների՝ Հայաստան ժամանման համար, սակայն այդ այցն անհրաժեշտ էր նաև համաձայնեցնել ռուս ուժայինների հետ, որոնք պատասխանատու են սահմանների և Հայաստանի տարածքում այլ ռազմավարական օբյեկտների անվտանգության համար: Աղբյուրի տեղեկություններով՝ ռուսական կողմը  համաձայնություն չի տվել Վրաստանի տարածքով Հայաստան թուրքական ԶԼՄ-ների մուտքի համար։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական ԶԼՄ-ները հայտ են ներկայացրել լուսաբանելու վաղվա՝ Փաշինյանի Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքը։