Որ դավաճան Նիկոլն արդեն համարձակվել է Պուտինի խոսքը լկտիաբար կեղծել, նշանակում է բանը բուրդ է

Պեսկովը Նիկոլին, նրա քաղաքական շրջապատին ու քարոզչական սպասարկուներին զրկել է «կռուտիտի» հնարավորությունից

 

Դավաճան Նիկոլը դավաճան լինելուց բացի, 2020թ. պատերազմից էլ առաջ հայտնի էր որպես ՀՀ գերագույն գլխավոր ստախոս ու կեղծարար: Բայց որ նա արդեն համարձակվել է Պուտինի խոսքը լկտիաբար կեղծել, նշանակում է բանը բուրդ է, փորձում է կառչել իր իսկ հորինած ստի փրփուրներից` իշխանությունը պահելու համար, և այդ ստով «ժող ջան»-ի մոտ տպավորություն ստեղծել, թե Պուտինն իր և իր իշխանության կողմն է…

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ երկու երկրների ղեկավարների կայքերում տեղադրված մամուլի հաղորդագրություններում առկա ակնհայտ անհամապատասխանությունն անառարկելի փաստերի շարքին է պատկանում:

Ինչպես արդեն հայտնի է, Նիկոլ Փաշինյանի կայքում հրապարակված հաղորդագրության  մեջ մասնավորապես գրված է. «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»:

Մինչդեռ նույն հեռախոսազրույցի վերաբերյալ ՌԴ նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի «օրինական իշխանություններին» աջակցություն հայտնելու մասին բառ անգամ չկա, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ ՌԴ նախագահն ընդհանրապես նման միտք չի արտահայտել, և տվյալ պարագայում մենք դարձյալ գործ ունենք Նիկոլի հերթական ստի հետ: Այդ սուտը, սակայն, նախորդներից տարբերվում է նրանով, որ Նիկոլն առաջին անգամ ակնհայտորեն կեղծել է ՌԴ նախագահի խոսքը: Կեղծիքի նպատակը պարզ է` «ժող ջան»-ին խաբելը, թե նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել իրեն և իր իշխանությանը:

Իրականում, ինչպես նշված է ՌԴ նախագահի կայքում, «Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։ Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»:

Նույն հեռախոսազրույցի վերաբերյալ երկու երկրների ղեկավարների կայքերում հրապարակված հաղորդագրություններում բովանդակային էական տարբերության փաստն ակնհայտ է, քանի որ «օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը» կողմ արտահայտվելը բնավ չի նշանակում աջակցություն հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին:

«Ըստ արարողակարգի, չհամաձայնեցված հայտարարություններում յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր երկրի ղեկավարի խոսքը,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ, միջազգայնագետ Կարինե Եսայանը:- Իսկ այն, որ Հայաստանի կառավարության կայքը ՌԴ նախագահին վերագրել է միտք, որը չկա նրա պաշտոնական կայքում հիմք է ենթադրելու, որ այն պարզապես կեղծիք է»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արդեն մեկնաբանել է  Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի պաշտոնական հաղորդագրություններում առկա անհամապատասխանությունը: Դրանով Պեսկովը Նիկոլին, նրա քաղաքական շրջապատին ու քարոզչական սպասարկուներին զրկել է «կռուտիտի» հնարավորությունից, այսինքն` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կամ մեկ ուրիշը դրանից հետո չի կարող ասել, թե Պուտինը վերոնշյալից բացի, իսկապես «իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», պարզապես այդ միտքը, չգիտես ինչ պատճառով, ՌԴ նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում տեղ չի գտել:

Այսպիսով Նիկոլն, ընդամենը 2 օրվա տարբերությամբ, Ռուսաստանի հետ կապված երկու խոշոր ստի հեղինակ դարձավ (նախորդը` «Իսկանդեր»-ի առնչությամբ) ու հաստատուն քայլերով գնաց քաղաքական ինքնասպանության ճանապարհով: Նրա ստերը, միևնույն է, բռնվեցին, մերկացվեցին, Նիկոլը դրանցով չհասավ իր նպատակին, պարզապես ավելի խայտառակվեց, եթե դեռ տեղ մնացել էր խայտառակվելու, վերածվեց քաղաքական դիակի կամ էլ, եթե արդեն այդպիսին էր, այդ դիակից սկսեց գարշահոտ բխել: Իսկ դա արդեն վերջն է…

Արթուր Հովհաննիսյան