Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մանիպուլացնում է հանրությանն ու  Զինված ուժերին

LIVEnews.am կայքի հավաստի աղբյուրները հայտնում են , որ ՀՀ Պաշտպանության նախարարության հայտարարությունը կատարվել է քաղաքական նկատառումներով և իրականության հետ որևէ աղերս չունի։ Այն, որ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի և կորպուսների հրամանատարների 25․02․2021թ․ հայտարարությանը, համապատասխանում է իրականությանը։ Մինչդեռ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը այսօր որևէ ազդեցություն չունի ՀՀ Զինված ուժերի վրա և ամեն անգամ իր կողմից հրապարակվող հայտարարություններով փորձում է մանիպուլացնել հանրությանը և Զինված ուժերին։

Այն մասին, որ Վաղարշակ Հարությունյանը չի տիրապետում իրավիճակին, անհրաժեշտության դեպքում կարող ենք ներկայացնել փաստեր։