Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատարի անունը տալու համար 1 ամիս ժամանակ են ուզում. hraparak.am

Պաշտպանության նախարարությունը Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատարի անունը տալու համար մեկ ամիս ժամանակ է խնդրում։ Այս մասին գրում է hraparak.am-ը՝ տեղեկացնելով, որ նախարարությանը գրավոր հարցում են ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ո՞վ է եղել պատերազմի ժամանակ Շուշիի պաշտպանության ուժերի հրամանատարը, ո՞ւմ է վստահված եղել այդ ուղղության պատասխանատվությունը: Նախարարությունից պատասխանել են․

«Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: