Աննա Հակոբյանը նախատել և հայհոյել է Փաշինյանին․ ARMINSIDER

Ժամեր առաջ, երբ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատանքից ազատման որոշումը իշխանությունների ներսում կրկին կրքերը թեժաեցել են

ARMINSIDER տելեգրամյան ալիքի աղբյուրները տեղեկացնումեն, որ որոշում իմանալու պես Փաշինյանի մոտ խելագարության նոպա է սկսել: Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը բարկացել է և հայհոյել ամուսնուն: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները Աննա Հակոբյանը հայհոյել է Նիկոլ Փաշինյանին և ասել, որ չի կարողանում հարցեր լուծել: Հակոբյանը պնդել է, որ ինքը պետք է կառավարումն ամբողջապես իր ձեռքը վերցնի, որպեսզի կարողանա գլուխ հանել այս իրավիճակից:

Նա նաև նախատել է ամուսնուն, որ չլսեց իրեն ու պաշտպանության նախարար չնշանակեց Սամվել Բաբայանին: Սրան ի պատասխան Փաշինյանը խեղճացած ասել է, թե Բաբայանին չէր կարող կառավարել: Աննա Հակոբյանն ասել է, որ ինքը հանգիստ կկառավարեր, քանի որ այնպիսի կոմպրոմատ ունի, որի արտահոսքի դեպքում Բաբայանին անգամ ձեռքով չէին բարևի իր շրջապատի տղամարդիկ.«Իժոն իմ վասալը կլիներ, իսկ դու բերեցիր չմո Վաղոյին՝ ում վրա ավելի շատ կանտռոլ ունի Քոչարյան Անդոն»,-ասել է Աննա Հակոբյանը: