Արմեն Սարգսյանը կրկին հանդիպել է ունեցել Օնիկ Գասպարյանի հետ

ՀՀ նախագահը փետրվարի 27-ին հանդիպել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին տեղեկությունը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հաստատել են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հանդիպման մանրամասները չեն բարձրաձայնվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը որակել էր «ռազմական հեղաշրջման փորձ» և հայտնել, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել և որոշումն ուղարկել նախագահին։

Նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ դիմումի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մինչև կիրակի։

Նախագահ Սարգսյանն այսօր առավոտյան կրկին հանդիպել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն նախագահական նստավայրում:

Նախօրեին երեկոյան Արմեն Սարգսյանն այցելել է Գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ունեցել հրամկազմի հետ: