Երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի. Հայաստանը և թուրքական զավթիչներից ազատագրումը. Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ հայազգի մեդիամենեջեր և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանը և թուրքական զավթիչներից ազատագրումը.

Յուրաքանչյուր ազատագրական շարժում ունի զարգացման իր տրամաբանությունը: Յուրաքանչյուր ազատագրական շարժում ունի իր հստակ ժամկետը: Յուրաքանչյուր ազատագրական շարժում ունի իր առաջնորդներն ու թշնամիները:

Հստակ է. սա Ռուսաստանի ճանաչումն է որպես անգործունակ պետություն, անցում Թուրքիայի պրոտեկտորատի ներքո, և ինքնիշխանության ձգտող պետության ինստիտուտների վերացում: Պարզ լեզվով ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ապա առավելագույնը երկու տարի հետո Հայաստանը չի ունենա գործունակ բանակ և պետական ​​համակարգ: Ամեն ինչ, ամեն ինչ կառուցվելու է բացառապես փիառի, ստի ու հայ ժողովրդին զրպարտելու վրա: Միայն հիմարները կամ բացահայտ դավաճանները չեն կարող դա չհասկանալ: Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի և Սողոմոն Թեհլիրյանի սխրանքների վրա դաստիարակված հայության գաղափարախոսությունը կփոխարինվի թուրքական լիրայի և ադրբեջանական մանաթի գաղափարախոսությամբ: Հայոց ցեղասպանությունը կմոռացվի, բայց Խոջալուի ցեղասպանությունը կճանաչվի: Սրանք իմ ապոկալիպտիկ խոսքերը չեն, դա Հայաստանի մոտակա ապագան է:

Ո՞վ հինգ տարի առաջ կմտածեր, որ Ուկրաինայում չեղյալ կհայտարարվի Հաղթանակի օրը, իսկ պատվով կթաղեն նացիստական ​​հանցագործներին:

Մյուս կողմից, Գլխավոր շտաբը, հայ գեներալները, հայկական բանակը կտրականապես դեմ դուրս եկան Հայաստանի թուրքական օկուպացիային: Ամբողջ աշխարհում սփռված ազգի սերուցքը Փաշինյանի ծրագրերը ընկալեց որպես հանցագործություն ազգի ու նրա պատմության դեմ և բարձրացավ ազատագրական շարժումը: Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը դարձել է ազատագրման խորհրդանիշ: Գեներալներն ու բանակը գրեթե մեկ մարդու պես կանգնեցին հավատուրացների ճանապարհին:

Ցեղասպանության ողբերգությունից հետո Հայաստանի պատմության մեջ այժմ ամենավտանգավոր պահն է: Եթե ​​Լենինին մեջբերեմ՝ երեկ դեռ շուտ էր, բայց վաղը արդեն ուշ կլինի: Լենինը ճիշտ էր, ազատագրական շարժումը ժամանակավոր տրամաբանություն ունի:

Եթե ​​հայերը երեք օրվա ընթացքում չազատագրեն երկիրը, ապա կսկսվեն թուրք-փաշինյանական սև տարիները: Էրդողանի օրինակով բանակը կգլխատվի, գեներալներն ու սպաները՝ գնդապետներից մինչև մայորներ, կբանտարկվեն ու մահապատժի  կենթարկվեն: Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներն ու համախոհները կձերբակալվեն և կկանգնեն դատարանի առջև:

Արևմուտքում ոչ ոք ոչ մի բառ չի ասի: Ինչպես չասացին պատերազմի 44 օրվա ընթացքում Արցախի բնակիչների ոչնչացումից հետո:

Երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի»:

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը