Ապօրինի բերման է ենթարկվել և ձերբակալվել ընդդիմության հանրահավաքի մասնակիցը. փաստաբանի հայտարարությունը

Ընդդիմության ներկայացուցիչ Հակոբ Հովհաննիսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը։

Ըստ ոստիկանների՝ Հակոբը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական»` ինձ և ոստիկաններին անհայտ ինչ-որ պատգամավորի հայհոյելու մեջ։ Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։

Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։

Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»։